Միջազգային
Եվրախորհրդարանը Բաքվին սպառնում է՝ ընտրություններին դիտորդներ չի ուղարկի


Եվրախորհրդարանում այսօր ընդունվել է Ադրբեջանին խստագույնս դատապարտող բանաձև: Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանի օրակարգում եղել են Ադրբեջանում, Ռուսաստանում և Անգոլայում մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված իրավիճակը:
Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկատվության համաձայն` պատգամավորները կոչ են արել ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին` հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային, ինչպես նաև բանտարկված այլ ակտիվիստներին, իրավապաշտպաններին և փաստաբաններին:
Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները, այլապես կառույցը սպառնում է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: