Հասարակություն

Գլենդեյլում ՀՀ հյուպատոսության վրա Մոլոտովի կոկտեյլ է նետվել

Օգոստոսի 10-ին անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գլենդեյլում Հայաստանի հյուպատոսության շենքի վրա, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին հայտնել է լավատեղյակ աղբյուրը, որը չի ցանկացել բացահայտել անունը։

Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Շշից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:

Գրբ Գլենդեյլի ոստիկանությունը հասել է հյուպատոսություն, հարձակվողներն արդեն  փախած են եղել հանցագործության վայրից:

Թե Գլենդեյլի ոստիկանությունը, թե ԱՄՆ պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը ակտիվորեն հետաքննում են հրկիզման փորձը։

Առաջին անգամ է, որ հայկական դիվանագիտական շենքը հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգներում և, հավանաբար, ամբողջ աշխարհում։

Գլենդեյլի ոստիկանության մամուլի խոսնակը «Կալիֆորնիա կուրիեր»-ին հայտնել է, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել, քանի որ միջադեպի շուրջ հետաքննությունը շարունակվում է:

Back to top button