Քաղաքական
Բելգիացի խորհրդարանականներին ընդունեց նաեւ Բակո Սահակյանը


Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է բելգիացի մի խումբ խորհրդարանականների: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերին, մշակութային եւ մարդասիրական ոլորտներին:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի եւ նրա վարչական միավորների հետ փոխգործակցության խորացման մեջ՝ նշելով, որ երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար առկա են նպաստավոր պայմաններ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: