Հասարակություն
Ամփոփվել են Լավագույն մանկավարժ մրցույթի արդյունքները


Հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում կնշվի ուսուցչի միջազգային տոնը։ Ամեն տարի Ուսուցչի օրվան ընդառաջ ՀՀ ԿԳՆ- ն կազմակերպում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները: ԿԳՆ- ում այսօր անցկացվել է մրցույթի եզրափակիչ՝ հանրապետական փուլը, որին մասնակցել են 44 մանկավարժներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության գլծավոր մասնագետ Նարինե Մնացականյանը, այս գեղեցիկ ավանդույթը շարունակվում է արդեն 15 տարի:
Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ի։ Այդ օրը հաղթողներից բացի կպարգևատրվեն նաև բոլոր այն մանկավարժները, ովքեր այսօր մասնակցել են մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլին: