Միջազգային

ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունը խմբագրել է ԻՊ հետ կապված վերլուծությունները

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունում սկանդալ է սկսվել՝ «Իսլամական պետության» գործողությունների հետ կապված ոչ ճիշտ լուսաբանման պատճառով։ The Daily Beast- ը հայտնում է, որ հետախուզության տվյալների վերլուծությամբ զբաղվող 50 մասնագետներ բողոքել են, թե ղեկավարությունը հատուկ նվազեցրել է տեղեկությունները, որպեսզի իսլամիստների դեմ ԱՄՆ հաջող գործողությունների պատրանք ստեղծի։

Փորձագետները պաշտոնական բողոք են հայտնել, որ Սիրիայում ԻՊ եւ «Ալ Կաիդայի» մասին իրենց տեղեկություններն անհարիր փոփոխվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Պենգագոնի գլխավոր տեսուչը հետախուզության տվյալների մանիպուլյացիայի դեպքով հետաքննություն է սկսել։

Back to top button