Հասարակություն

Չինարիում հաշվել են ադրբեջանական գնդակոծության վնասները

lenabadeyankarenghazaryan
Սեպտեմբեին ադրբեջանական սադրանքներից տուժած սահմանամերձ գյուղերն այժմ հաշվարկում են, թե ինչ ֆինանսական վնասներ են կրել այդ գործողություններից: Չինարիի գյուղապետն, օրինակ՝ այսօր փոխանցել է, որ ունեն 17 վնասված տուն եւ 500 հազար դրամի փոխհատուցման անհրաժեշտություն: Սա ընդամենը մեկ գյուղի կտրվածքով: Հիշեցնենք, որ վերջին օրերի սահմանային լարումների արդյունքում վնասներ ունեն նաեւ այնպիսի գյուղեր, որոնք մի քիչ հեռու են դիրքերից եւ զինադարարից սկսած չէին գնդակոծվում հակառակորդի կողմից: Այս բոլոր խնդիրներին զուգահեռ այսօր հայ հասարակությունը փորձում է հասկանալ նաեւ հանրապետության արտաքին գերատեսչության համառ լռությունը, որն այդպես էլ լրջորեն չի արձագանքում սուվերեն եւ անկախ պետության սահմանների ոտնձգությանը: Մինչ ԱԳ նախարարությունը լռում է, խոսում են ազատամարտիկները:

Back to top button