Հասարակություն

Մուրադ Մուրադյանին կհուղարկավորեն քաղաքային պանթեոնում

ՀԽՍՀ և ՀՀ պետական գործիչ, 1975-1985թթ. Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին ժամը 18:00-ին՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Քաղաքացիական հրաժեշտը՝ սեպեմբերի 11-ին, Երևանի կամերային երաժշտության տանը՝ ժամը 12:00-ից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում, ժամը 14:00-ին, հայտնում են թաղման կառավարական հանձնաժողովից։

Պետական գործիչ Մուրադ Հովհաննեսի Մուրադյանը ծնվել է  1930թ., 26 հոկտեմբերին Լենինականում (այժմ Գյումրի)։

1965-1967թթ. եղել է ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, ՀԿԿ Կենտկոմի թեթև ու սննդի արդյունաբերության բաժնի վարիչի տեղակալ։

1967թ.՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար,

1968թ.՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար,

1969 թ.՝ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու,

1975թ.՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ,

1985-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, միաժամանակ շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ,

1988-1990թթ.՝ Հայկոոպի նախագահ։

2008 թվականից ՀՀ նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն էր։

Back to top button