Հասարակություն

Կենսաթոշակառուների վարկանիշային ցուցակում Հայաստանը տարածշրջանում զիջում է միայն Վրաստանին

Հայաստանը կենսաթոշակառուների համար լավագույն երկրների Global AgeWatch վարկանիշային ցուցակում 43- րդ տեղում է հայտնվել 96 պետությունների շարքում։

Այս վարկանիշն ամեն տարի հրապարակում է HelpAge International կազմակերպությունը։ ԵՏՄ երկրներում Հայաստանի ցուցանիշը լավագույնն է։ Ռուսաստանը գտնվում է 65- րդ, Ղրղզսհանը՝ 51- րդ, Բելառուսը՝ 64- րդ տեղում։ Հարեւան երկրներից Վրաստանը 29- րդ, իսկ Թուրքիան՝ 75- րդ տեղում են։ Ղազախստանի եւ Ադրբեջանի մասին տեղեկություններ չկան։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Շվեյցարիան, Նորգեգիան եւ Շվեդիան, իսկ եզրափակում Մոզամբիկը, Մալավին եւ Աֆղանստանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button