Միջազգային

Թուրքիայի զորքերը մտել են Հյուսիսային Իրաք

Թուրքիայի Հաքքարիի շրջանի Դաղլըջա գյուղում նախօրեին տեղի ունեցած թուրք -քրդական արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում 16 թուրք զինվոր էր սպանվել, Թուրքիայի ԶՈՒ հատուկ ստորաբաժանման զորքերը այսօր մտել են Հյուսիսային Իրաք` այնտեղ փախած քուրդ գրոհայիններին հայտնաբերելու համար:

Թուրքիայի ԶՈՒ ռազմական ինքնաթիռները հետապնդել ու ռմբակոծել են Հյուսիսային Իրաք փախած քուրդ զինյալների 20 հոգանոց խմբին: Նրանցից առնվազն 12-ը սպանվել են: Թուրքիայի  ԶՈՒ կողմից երեկ և այսօր իրականացված լայնածավալ գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ սպանվել է 100 քուրդ գրոհային:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական աշխատավորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են:

Աղբյուր՝ ermenihaber.am

 

Back to top button