Հասարակություն
Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Միացյալ Թագավորություն


Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդի հրավերով սեպտեմբերի 9-10-ը նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր բրիտանացի գործընկերոջ՝ Ֆիլիպ Համոնդի, Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի, մշակույթի, մեդիայի ու սպորտի պետքարտուղար Ջոն Ուիթինգդեյլի հետ։
Այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։