Հասարակություն
Երեւանի առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները կմեկնեն Տավուշի մարզ


ՀՀ կառավարության նախապես ծրագրավորված օրակարգի համաձայն մինչև սեպտեմբերի 20-ը առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները Երևանից կմեկնեն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր տեղի բնակչությանը, հատկապես՝ երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով բժիշկներին կմիանան նաև հոգեբանները։ Նախարարը բազմիցս այցելել է Հայաստանի սահմանամերձ համայնքներ։
Այդ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նրա մշտական ուշադրության կենտրոնում է: