Միջազգային

Եղիսաբեթ II կդառնա Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետը

Այսօր երեկոյան՝ երևանյան ժամանակով 18:30-ին Եղիսաբեթ երկրորդ թագուհին կդառնա բացարձակ ռեկորդակիր բրիտանական միապետերի շրջանում՝ գահակալության ժամկետի տևողության իմաստով: Մինչ երեկո, սակայն ռեկորդը պատկանում է Վիկտորիա թագուհին, նա գահակալել է 23 226 օր 16 ժամ և 23 րոպե: Երեկոյան Բուքինգեմյան պալատում տեղի կունա հանդիսավոր միջոցառում:

ՏԱՍՍ գործակալության փախանցմամբ, պալատի դռները բաց կլինեն նար զբոսաշրջիկների համար, որոնք տոմսեր են գնել՝  միջոցառմանը ներկա գտնվելու համար: Մի շարք առաջատար լրատվամիջոցներ արարողությունը կհեռարձակեն ուղիղ եթերում: Դե իսկ բրիտանական խորհրդարանում տոնակատարությունները կգլխավորի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Միացյալ թագավորության առաջատար քաղաքական ուժերի ղեկավարները շնորհակալության կհայտնեն թագուհուն 63 տարի բրիտանական շահերին ծառայելու համար:

Back to top button