Միջազգային

Բրիտանական ավիաուղիների ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Լաս Վեգասի օդանավակայանում Բրիտանական Ավիաուղիների  ուղևորատար ինքնաթիռում հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 14 մարդ, գրում է CNN-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 2 տուժածի մասին։ Հայտնի է դարձել, որ Boeing 777 ինքնաթիռը՝ 159 ուղևորով և անձնակազմի 13 անդամով, հրդեհվել է թռիչքից առաջ։

Օդանավում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են։ Ինքնաթիռը պետք է մեկներ Լոնդոն։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է բուժօգնություն։ Օդանավակայանի մի մասը փակ է, ինչը կարող է չվերթների հետաձգման պատճառ դառնալ։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։

Back to top button