Միջազգային

Ֆրանցիսկոս պապն իրականացրել է ամուսնալուծության արմատական բարեփոխում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ եկեղեցու արմատական բարեփոխում է իրականացրել ամուսնալուծությունների ընթացակարգում, հայտնում է Բի Բի Սի- ն։ Բարեփոխումը թույլ կտա մեծ թվով կաթոլիկների եկեղեցական կարգով ամուսնալուծվել եւ կրկին ամուսնանալ։

Առանց ամուսնությունը չեղյալ հայտարարելու կրկին ամուսնացող կաթոլիկները համարվում են շնացող եւ զրկվում են հաղորդությունից։

Կաթոլիկ եկեղեցին ձեւական արգելում է ամուսնալուծությունը, սակայն բաժանվող ամուսնները կարող են ապացուցել, որ ամուսնությունը երբեք չի բավարարել եկեղեցական պահանջներին։

Եկեղեցում ամուսնալուծությունը խճճված, թանկ եւ երկարատեւ գործընթաց է, որը շատ կաթոլիկների համար անհասանելի է, հատկապես աղքատ երկրներում, որտեղ չկան ամուսնության ատյաններ։

Բարեփոխումը սահմանում է ամուսնալուծության արագացված ընթացակարգ առանց ամուսնության ատյանի, եթե երկու ամուսիններն էլ առարկություն չունեն։

Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ բարեփոխման հիմնական նպատակը «հոգիների փրկությունն է»։

Back to top button