Հասարակություն
Ցեղասպանության նահատակների սրբապատկերը տեղափոխվեց Երեւան


Այսօր՝ Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբպատկերը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռից կտեղափոխվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար:
Սրբապատկերը օծվել է սույն թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ:
Սրբապատկերը մայր եկեղեցում կմնա մեկ ամիս: