Ռուս փորձագետ. Շատ հեշտ կլիներ ամեն ինչ Ադրբերջանի վրա բարդել, բայց ճիշտը իրավիճակի լիցքաթափմանն ուղղված փոխադարձ քայլերն են


Պուտին-Սարգսյան մոսկովյան հանդիպման արդյունքերը գերագնահատել պետք չէ, բայց թերագնահատելու կաիրք էլ չկա. նախագահների հանդիպումը շոշափել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի հիմնական շրջանակը՝ տնտեսականից մինչև անվտանգություն: Գնահատականն այսօր հնչել է Երևան –Մոսկվա տեսակամուրջի ժամանակ: Դրան մասնակցող հայ և ռուս փորձագետներն ամփոփել են նախագահների հանդիպման արդյունքերը: Չի շրջանցվել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների թեման: Պարզվում է՝ ռուս փորձագետներն այստեղ մտահոգության առիթներ են տեսնում:
Մոսկովյան հանդիպման ընթացքում մի շարք պաշտոնական հայտարարություններ հնչեցին, որոնք հրատապ են հայ-ռուսական փոխհարաբերություններում, այսօր Երևան –Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքով՝ իրավական ձևակերպում ստացան հունիսից հայտնի քաղաքական համաձայնությունները:
Խոսքը գազի գնի զեղչման, զինտեխնիկայի ձեռքբերման համար 200 մլն, իսկ ատոմակայանի վեազինման նպատակով 300 մլն դոլարի վարկային համաձայնությունների մասին է:
ԱՊՀ ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը հիշեցնում է՝ այս տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպում են 4-րդ անգամ: Հանդիպումների այս հաճախականությունը, ըստ փորձագետի, խոսում է հայ-ռուսական հարաբերությունների բնույթի մասին: Նա նույնպես կարծում է , որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հիմնական հարցերը, կարևորում է, որ չի շրջանցվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների և ներդրումների նվազման խնդիրը:
Ռուսական կողմը ներկայացնող փորձագետներից մյուսի ՝ ԱՊՀ ինստիտուիտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևի մտահոգության հիմնական առարկան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Սեպետմեբրին արձանագրված լարվածությունը, նրա խոսքով, մտահոգում է Ռուսաստանին, որը տարաշարջրջանում հավասարակշռության պահպանման և լարվածության մեծացում թույլ չտալու կողմնակիցն է:
Վլադիմիր Եվսեևն ընդգծեց, որ ծանոթ է հայկական շրջանակներում ռուս- ադրբեջանական ռազմական համագործակցությանը տրվող գնհատականներին. հորդորում է այն չգերագնահատել: Ռազմական տեխնիկայի ձեռք բերման համար Հայաստանին Ռուսաստնի կողմից տրված վերջին վարկը ուժերի բալանսը պահելու համար է, նաև այն բանի, որ Ադրբեջանն իրեն առավել ուժեղ չզգա և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, այսօր հայտարարեց Եվսեևը:
Ինչ վերաբերում է լարվածության թուլացման քայլերին, ապա ռուս փորձագետի կարծիքով, փոխադարձ քայլեր են անհրաժեշտ: «Իհարկե, շատ հեշտ կլիներ ամեն ինչ Ադրբերջանի վրա բարդել, բայց կարծում եմ ճիշտը իրավիճակի լիցքաթափմանն ուղղված փոխադարձ քայլերն են»::
Ռուս փորձագետը նաև կոնկրետ առաջարկներ արեց, նշեց, որ, օրինակ, առաջին քայլը կարող է լինել հատուկ տեսակի տեխնիկայի դուրս բերումը շփման գոտուց կամ գոնե որոշակի զինատեսակներ չօգտագործելու մասին համաձայնությունը:
Չշրջանցվեց նաև սահմանադրական բարեփոխումների թեման: Ռուսաստնի համար կարևոր է դաշնակիցների ներքին կայունությունը, նկատեցին ռուս փորձագետներչը: Ռուսաստանն այս տեսնակյունից է հետևում Հայաստանի սահմանադրական գործընթացին:
Անդրեյ Արեշևը մտահոգիչ է համարում փորձագիտական շրջանակների կողմից շրջանառվող այն գնահատականը, թե Հայաստանում իրավաքաղաքական համակարգի արմատական փոփոխություն է սպասվում: Այս գնահատականները չեն կարող անուշադրության մատնվել, ասաց փորձագետը, թե ինչու, այսպես բացատրեց. «Ռուսաստանի համար կարևոր է այն ձևաչափը, որով ընթանում է համագործակցությունը և ընթացել է տարիներ շարունակ: Եթե այն արմատապես փոխվի, իհարկե, քննարկելու նյութ կառաջանա»:
Հայկական կողմից մտոհոգությունը փարատել փորձեց Ալեքսանդր Մարկարովը. իրավիճակին դրամատիկ երանգներ հաղորդել պետք չէ, եթե անգամ Հայաստանն անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգի, հայ-ռուսական հարաբերությունների բնույթը դրանից չի փոխվի, ասաց: