Միջազգային
Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամակցության ապագան կորոշվի հանրաքվեով


Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանության է արժանացրել թագավորության՝ Եվրամիության կազմից դուրս գալու մասին հանրաքվեի անցկացման բանաձեւին: Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բրիտանական խորհրդարանի ստորին պալատի 316 անդամ կողմ է արտահայտվել հանրաքվեին, 53-ը՝ դեմ: Այժմ որոշում կայացնելու հերթը Լորդերի պալատինն է:
Հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի վերջին: Նշենք, որ համաձայն վերջերս անցկացված սոցհարցման՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գաղափարին աջակցում է այդ երկրի քաղաքացիների 51 տոկոսը:
Մայիսին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել էր բրիտանացիներին բարձրացնել Եվրամիությանն անդամակցության հարցը, եթե Բրյուսելը հրաժարվի վերանայել միգրացիոն օրենսդրությունը: