Միջազգային

Հունական Լեսբոսը փախստականների պատճառով աղետալի վիճակում է

Հունական Լեսբոս կղզին փորձում է պայքարել միգրանտների հոսքի դեմ: Նախօրեին Հունաստանի միգրացիոն հարցերով նախարար  Յանիս Մուսալասն ասել է, որ կղզին աղետալի իրավիճակում է հայտնվել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկներից անդադար ժամանաղ փախստականների պատճառով:

Լեսբոսի միգացիոն կենտրոն աշխատում է շուրջօրյա ռեժիմով,   միգրանտներին ժամանակավորապես հատկացրել են կցզու մարզադաշտերը: Հունաստանի իշխանություններն ու ՄԱԿ-ը լրացուցիչ նավեր են ուղարկել Լեսբոսից 25 հազար միգրանտների մայրցամաք տեղափոխելու  համար: Տեղի են ունեցել նաև բախումներ, տեղի ոստիկանությունը մահակներով է ցրել միգրանտներին, որոնք ամեն գնով փորձել են հայտնվել նավի վրա:

Ոստիկանության հետ միգրանտների բախումներ են տեղի ունեցել նաեւ Հունգարիայի և Սերբիայի սահմանին: Հարյուավոր միգրանտներ ճեղքել են ուստիկանական պատն ու ոտքով շարժվել դեպի Բուդապեշտ:

Հունգարիան այս պահին միգրանտների համար դարձել է տարանցիկ երկիր, այնտեղից նրանք հուսով են հասնել Գերմանիա և Հյուսիսային Եվրոպայի երկրներ:

Back to top button