Տնտեսական

Հայաստանի նոր հեռանկարները Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո

lenabadeyan
Հայկական երկաթուղու խնդիրները եւ սահմանափակ ճանապարհները կարող են առաջին հերթին լուծվել Իրանի օգնությամբ: Այսօր արդեն վերլուծաբանները կանխատեսում են, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացման դեպքում Հայաստանի համար լայն հեռանկար է բացվում տարբեր ուղղություններով: Կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Ըստ նախկին դիվանագետի՝ ընդամենը առաջին հայացքից է թվում, թե Իրանի միջոցով կարելի  է լուծել հայկական երկաթուղու շրջափակման հարցը: Վերլուծություններում նույնիսկ հասնում է Ռուսաստան-Իրան մրցակցությանը՝ գազի եւ նավթի վաճառքի հարցում: Ու նաեւ, եթե հաշվի առնենք, որ ցանկացած շահի հիմքում ընտրության հարց կա, Արա Պապյանը համոզված է՝ Իրանը կընտրի դեպի արեւմուտք ճանապարհը, ոչ թե Ռուսաստանի հետ համագործակցությունը: Հենց այս դեպքում էլ հարցականի տակ է դրվում ռուսական ընկերության ենթակայության տակ գտնվող հայկական երկաթգծի հետագա զարգացումը:

Back to top button