Միջազգային

Թուրքիան ներխուժել է Իրաքի տարածք

Թուրքիան Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների դեմ ռազմական ցամաքային գործողություն է սկսել, հայտնում է AP- ն։ Անկարան հայտնում է, որ զորքերը անցել են սահմանը, որպեսզի կարողանան բռնել ՔԱԿ կողմնակիցներին, որոնց մեղադրում են 16 զինվորի եւ 14 ոստիկանի կյանք խլած պայթյուններն իրականացնելու մեջ։

Թուրքական կառավարության անանուն ներկայացուցիչը AP- ին հայտնել է, որ գործողությունը կարճաժամկետ է՝ «ահաբեկիչների փախուստը կանխելու» համար։ Թուրքական Dogan գործակալությունը ԶՈւ անանուն աղբյուրին հղում անելով հայտնում է, որ Իրաքի տարածք են ներխուժել հատուկ նշանակության երկու գումարտակ։

Back to top button