Միջազգային

Թուրքիայում իրադրությունը շարունակում է բարդանալ. ԱԱԽ նիստ է հրավիրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել է երկրում իրավիճակի կտրուկ սրացումը: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, մասնակցել են խորհրդարանի խոսնակ Իսմեթ Յըլմազը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՆԳ նախարարը, հետախուզության պետը, ժանդարմերիայի ու ոստիկանության ղեկավարները:

Երեկ Թուրքիայում շարունակվող բախումների հարցն են քննարկել նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և ընդդիմադիր Ժողովրդա- հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Օդուժը հարվածում է քրդական դիրքերը
Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանի թուրք-քրդական բախումից հետո թուրքական օդուժը օդային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերին: BBC-ի թուրքական ծառայությունը, հղում անելով Reuters- ին նշում է, որ իրականացված գործողությանը մասնակցել են 35  F-16  տիպի ռազմական  ինքնաթիռ, ինչպես նաև 18 F-4 տեսակի կործանիչ: Հարվածներ են հասցվել Իրաքի Քանդիլ, Հաքքուրք, Ավաշին, Մեթինա, Բաշյան Գարե և Զափ շրջաններին:

Ընդհանուր առմամբ՝ կրակի տակ է պահվել  20 թիրախ: Լրատվական ծառայությունը, հիմնվելով թուրքական լրատվականների տրամադրած տեղեկությունների վրա և միևնույն ժամանակ հստակ թիվ չնշելով, հայտնում է, որ գործողության հետևանքով մեծ թվով ՔԱԿ-ականներ են սպանվել:

Նշվում է, որ թուրքական ուժերը թիրախ են դարձրել նաև այն ՔԱԿ-ի զինյալներին, որոնք փորձել են Թուրքիայից անցնել Իրաք:

Back to top button