Հասարակություն
Թուրքիայի տարածքում տեղի ունեցած պայթյունը զգացվել է նաև Արարատի մարզում


Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.46-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: ՏԿԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են` պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում:
Հիշեցնենք, որ այսօր Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհի Դիլուջու սահմանակետի ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը զինված հարձակման է ենթարկվել Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից: Ըստ Hurriyet-ի՝ ավտոբուսի պայթյունի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: