Միջազգային

Բուլղարիան փակել է օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար

Բուլղարիան պաշտոնապես հրաժարվել է Ռուսաստանին տրամադրել օդային միջանցք Սիրիա ուղեւորվող ռազմա- տրանսպորտային ինքնաթիռների համար, հայտարարել է այս երկրի ԱԳՆ- ն։ «Մենք լուրջ կասկածներ ունենք ռուսական ինքնաթիռներով տեղափոխվող բեռների կապակցությամբ, եւ դա է պատճառը»,- հայտարարել է բուլղարական ԱԳՆ ներկայացուցիչը։

Նախօրեին Հունաստանի ԱԳՆ- ն հաստատել էր, որ ԱՄՆ- ից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու հարցում է ստացել։

Օգոստոսի վերջին Ռուսաստանի ԱԳՆ- ն հայտարարել էր, որ մտադիր է մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիային եւ օգնել այս երկրում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին։ Այն ժամանակ Ռուսաստանի ԱԻՆ- ը 20 տոննայից ավելի մարդասիրական օգնություն էր հասցրել Լաթաքիա։

Անցած շաբաթ էլ New York Times- ը ամերիկյան վարչակազմի անանուն աղբյուրին վկայակոչելով գրել էր, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել մեծ թվով զինծառայոծներ, ինչպես նաեւ ՌՕՈւ դիսպետչերական կենտրոն, որը տեղակայվել է ռազմական օդանավակայանում։

Back to top button