Սպորտ
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն


Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգի եզրափակիչը: Որոշիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը մրցեց Իրանը ներկայացնող Ղասեմ Ռեզաեի հետ և հաղթեց 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պահպանեց իր չեմպիոնական կոճումը, որը նա նվաճել էր 2014 թվականին` Տաշքենտում: