Միջազգային
Ֆրանսիան կողմ է ՌԴ դեմ պատժամիջոցները հանելուն


Ֆրանսիայի նախագահը պատրաստ է սատարել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները չեղյալ հայտարարմանը։ Ֆրանսուա Օլանդն այսօր ասել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես շարժվել է տեղից և առաջարկել է գերմանացի, ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ քննարկել խնդիրը, քանի որ հրադադարի մասին փետրվարին կնքված համաձայնագիրը վերջապես պահպանվում է։
«Իրավիճակը փոխվել է։ Վերջին շաբաթվա ընթացքում առաջընթաց է գրանցվել, եթե գործընթացը շարունակվի նույն հունով՝ ես անձամբ կողմ կլինեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարմանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։