Միջազգային
ֆրանսիական օդուժը ավիահարվածներ կհասցնի ԻՊ ահաբեկիչների դիրքերին


Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Սիրիայում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու մտադրության մասին: Ֆրանսուա Օլանդը հանձնարարել է երկրի պաշտպանության նախարարին սեպտեմբերի 8-ից իրականացնել հետախուզական թռիչքներ Սիրիայի սահմանին:
РИА «Новости» գոծակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ ադրեն վաղվանից ֆրանսիական օդուժը պատրաստ կլինի ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին: Օլանդի խոսքով՝ ցամաքային գործողություններց Փարիզը ձեռնպահ կմնա, քանի որ դա կլիներ ոչ խելամիտ: