Քաղաքական

Ֆյուլե. Հուսով եմ, որ ղարաբաղյան կարգավորման համար կա կամք

«Հուսով եմ, որ ղարաբաղյան կարգավորման համար կա կամք. պատրաստակամություն եւ հնարավորություն այս հակամարտության լուծումը գտնելու համար։ Կարծում եմ՝ դրա համար պետք է պայմաններ ստեղծել։ Իհարկե՝ խոսելը հեշտ է»,- Վրաստանում ԵՄ հարւանության քաղաքականությանը եւ ընդլայնմանը նվիրված միջոցառումների ժամանակ ասել է նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Ըստ ԱՊԱ- ի՝ նա ընդգծել է, թե որքան էլ կողմնակի ուժերը ակտիվ աշխատեն, հիմնական պատասխանատվությունն ընկնում է հակամարտության կողմերի վրա։ «Եթե նրանք ընտրեն առճակատման լեզուն, իհարկե, հակամարտության կւարգավորմանը պետք է սպասել երկար տարիներ»,- ասել էնախկին հանձնակատարը։

Ֆյուլեն նշել է, որ հակամարտության կարգավորման նպատակով ինքը աշխատել է, որպեսզի մեծացնի Եվրոպայի դերը։

Back to top button