Հասարակություն

Ստերլիգովը Արցախի հետ կապը չի խզի

ՌԴ գործարար Գերման Ստերլիգովը մտադիր չէ խզել կապերն Արցախի հետ և նախատեսում է պարբերաբար վերադառնալ այնտեղ: Ըստ նրա՝ այն, որ ընտանիքի հետ վերադարձել է Ռուսաստան, չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղ չեն վերադառնալու, հայտնում է «Ինտեռֆաքսը»։

«Մեզ համար, կարելի է ասել, այն հարազատ տուն է դարձել»,- ասել է Ստերլիգովը, ով անցյալ շաբաթ է վերադարձել Ռուսաստան։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում նա տնտեսություն է ձեռք բերել, որը պահելու են տեղի ծանոթ բնակիչները։ «Այս պահին մեր փոքր տնտեսությունն ունենք, մեր ալրաղացը, որտեղ ալյուր ենք աղում։ Բացի այդ՝ այնտեղ գործընկեր ունենք՝ տեղացի երիտասարդ»,- ասել է գործարարը։

Ավելի վաղ գործարարի փաստաբանը նշել էր, որ Ստերլիգովը վերջնականապես վերադարձել է Ռուսաստան և մտադիր չէ մոտ ապագայում լինել Լեռնային Ղարաբաղում։

Կարդացեք նաև
Close
Back to top button