Տնտեսական

Ռուսաստանը Հայաստան ներկրվող բնական գազի գինն իջեցնում է 24 դոլարով

Ռուսաստանի էներգետիկայի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները ստորագրել է Հայաստան ներկրվող բնական գազի գնի ձեւավորման մասին համաձայնագրում փոփոխությունների արձանագրությունը։ Դրանով, մասնավորապես, սահմանվում է, որ Հայաստան ներկրվող գազի գինը 1000մ3 -ի համար 189 դոլարից իջել է 165 դոլարի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել է, որ այժմ Ռուսաստանը Հայաստան նավթամթերքների հիմնական մատակարարն է։ Այս տարի առանց մաքսավճարի Հայաստան է ներկրվել 70 հազ. տոննա նավթամթերք։ Առանց մաքսավճարի ներկված բնական բազի ծավալը 1 մլրդ մ3— ից ավելի է։

Նշենք, որ բնական գազի գնի իջեցման մասին այս արձանագրությունը չի ազդի Հայաստանի սպառողներին մատակարարվող գազի գնի վրա։

Back to top button