Հասարակություն

ՀՀ կառավարության անվտանգության աշխատակիցը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին:

Back to top button