Հասարակություն

Հարուցվել է քրեական գործ

ԱԱԾ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակցի կողմից ինքն իր վրա կրակելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր վաղ առավոտյան, Կառավարության անվտանգության աշխատակից 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ՀՀ կառավարության վարչական շենքից տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
 Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր մոտ եղած ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով իր գլխին:
 Հովհաննիսյանի  վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Back to top button