ԿարևորՍպորտ

Հայաստան- Դանիա՝ 0։0. հավասար պայքար, հավասար հաշիվ

arammanukyan

Հայաստանի ազգային հավաքականն այսօր Եվրոպայի ֆուտբոլի 2016 թ, առաջնության ընտրական փուլում հյուրընկալեց Դանիայի ընտրանուն։ Խաղի մեկնարկում ակտիվ էին դանիացիները, որոնք լրջորեն անհանգստացնում էին մեր պաշտպաններին։

Սակայն առաջին խաղակեսի միջնամասում մեր ֆուտբոլիստները կարողացան վերցնել նախաձեռնությունն իրենց ձեռքը եւ մրցակցին թելադրել իրենց կամքը։ Այնուհանդերձ՝  1- ին խաղակեսում թիմերից ոչ մեկը 100 տոկոսանոց գոլային պահ չունեցավ։

Երկրորդ խաղակեսում Մովսիսյանը Ռուսլան Կորյանի փոխանցումից հետո մեն մենակ մնաց մրցակցի դարպասապահի դիմաց, բայց նրա հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։

83- րդ րոպեին էլ դարպասը գրավելու լավ հնարավորություն ունեցավ Արտյոմ Սիմոնյանը։ Բայց նրա հարվածը նույնպես շեղ էր եւ Հայաստանի հավաքականը առայժմ ի զորու է միայն ոչ- ոքի խաղալ սեփական կիսադաշտում։

Հայաստան- Դանիա՝ հավասար պայքար, հավասար հաշիվ՝ 0։0, ինչը դժվար թե գոհացնի հայ ֆուտբոլասերին։

MHM98884 MHM98885 MHM98887 copy MHM98888 copy MHM98900

Back to top button