Հասարակություն

Լեւոն Հայրապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը նոր մեղադրանք է ներկայացրել գործարար Լևոն Հայրապետյանին, գրում է «Коммерсантъ» թերթը։ Հիշեցնենք՝ Հայրապետյանը մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մայրիկից 2010 թվականին 700 հազար դոլար հափշտակելու համար։ Քննության նոր վարկածի համաձայն՝ այդ գումարներն Իզմեստևան տվել է գործարարին՝ իր որդու ճակատագիրը մեղմելու նպատակով կաշառք տալու համար:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը չի հաստատել Հայրապետյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն վերաքննության է ուղարկել: Քննչական ծառայության տեղեկություններով՝ 700 հազար դոլարը պետք է ծախսվեր լրատվամիջոցներում PR-արշավի վրա՝ Իզմեստևի գործով դատական վճռի վրա ազդելու նպատակով: Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտնել է, որ նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու համար մեղադրվող ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի վերջ: Նշենք, նաև, որ Հայրապետյանի դեմ ևս մեկ գործ է հարուցված: Գործարարը մեղադրվում է 2009-ին «Սիստեմա» ընկերությանը Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերության վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button