Սպորտ

Եվս 2 հաղթանակ՝ բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում

arammanukyan
Սանկտ Պետերբուրգում շարունակվում է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 51 երկրի 386 մարզիկներ:

Մրցաշարի 2-րդ օրը Հայաստանի 7 պատվիրակներից ևս երկուսը հաղթահարեցին առաջին փուլի արգելքը:

Իրենց մրցակիցներին հաղթեցին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին 46 կգ քաշային Արման Գալստյանը և 50 կգ քաշային Արթուր Բարեյանը: Գալստյանը առավելության է հասել Մարոկոն ներկայացնող Յայա Ջադիկի նկատմամբ, իսկ Բարեյանը հաղթել է բելոռուս Վադիմ Նենդավետին:

Ցավոք 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը և դուրս է մնացել հետագա պայքարից:

Back to top button