Հասարակություն

Այսօր սկսվեց Խաչվերացին նախորդող շաբաթապահքը

Հայ Առաքելական եկեղեցու այս տարվա վերջին տաղավար տոնին՝ Խաչվերացին ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին, սկսվեց շաբաթապահքը:

Այն տևում է երկուշաբթիից ուրբաթ: Բոլոր տաղավար տոներին նախորդում է պահոց շրջան: Ցանկացողները կիրակնօրյա  Ս. Պատարագին մասնակցելով և Ս. Հաղորդություն ստանալով՝ դուրս են գալիս պահքից:

****

Խաչվերացն այս տարի սեպտեմբերի 13-ին է: Այն գերեվարությունից  Ս. Խաչի վերադարձի ուրախության և փառաբանության տոնն է:
Իսկ այս տարի սեպտեմբերի 14-ին Մեռելոց է: Ի դեպ, «հին և նոր հանգուցյալ» հասկացողություն գոյություն չունի: Բոլորի շիրիմներին այցելում են նույն օրը՝ Մեռելոցին:

www.qahana.am

Back to top button