Միջազգային

Ահաբեկչություն Թուրքիայում. կա առնվազն 16 զոհ

Թուրքիայում անցյալ գիշեր իրականացված խոշոր ահաբեկչությունը խլել է բազմաթիվ զինվորի կյանք, պաշտոնական աղբյուրները զոհվածների և վիրավորբերի ստույգ թիվ չեն նշում, սակայն թուրքական լրատվամիջոցները հայտնում են 16 զոհվածի մասին: Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները Հաքքարի նահանգում ճանապարհի ականապատման միջոցով պայթեցրել են թուրքական բանակի երկու զահամեքենա:

Իրականացված հարձակումից անմիջապես հետո Անկարան Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերին հացրել է ավիահարվածներ: Օդ բարձրացած F-16 և F-4 կործանիչները հարվածներ են  PKK-ի ուժերին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դադարեցրել է իր այցը երկրի տարբեր շրջաններ և երկրի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել՝ պայմանավորված Թուրքիայի հարավ-արևելքում իրավիճակի սրացմամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ «ահաբեչիչները շատ բարձր գին են վճարելու կատարվածի համար»: «ATV» и «A Haber» հեռուստաընկերությունների եթերից Էրդողանը նաև հայտնել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ գործողությունները շարունակվում են:Նրա խոսքով ահաբեկիչների դեմ գործողությա մեկնարկից մինչ օրս ոչնչցացվել է կուսակցության ավելի քան 2 հազար անդամ:

Back to top button