Քաղաքական

Տ. Բալայան. Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը

 

«Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով տարբեր, ներառյալ՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ հրադադարի կոպիտ խախտումները հերթական անգամ ապացուցում են, որ Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, նրանց կողմից առաջիկայում նախաձեռնած շփումները»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։։

Նա շեշտել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների խայտառակ իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության աճող քննադատությունը Բաքվի ռեժիմը փորձում է շեղել այս կարգի սադրիչ գործողություններով։

«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի այս արկածախնդիր գործելաոճը, որի հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում, զգալի նյութական վնաս է հասցվում»,- ասել է Բալայանը։

Back to top button