Հասարակություն
Ուսումնական տագնապ Տավուշի և Սյունիքի մարզերում


Այսօր, հանրապետության ամբողջ տարածքում անցկացվող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ժամը 10:07-ին և Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամը 10:15-ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ազդանշան. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը:
Տագնապի ազդանշանը տրվել է զորավարժության շրջանակներում և խուճապի մատնվելու կարիք չկա: