

Սեպտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկել են « Շանթ 2015» ռազամավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը: Զորավարժությունները կրում են պլանային բնույթ և նպատակաուղղված են պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստությանը, հնարավոր ագրեսիայի դեպքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստությանը, ամենատարբեր կառույցների փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Զորավարժությունների շրջանակում այսօր տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: ՊՆ — ում ստեղծված տեղեկատվական կենտրունում դրանք այսօր լրատվամիջոցմներին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Լրագորղների խնդրանքով նա ներկայացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը: Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստը գումարվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում:
Զորավարժությունների շրջանակում Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր վրանային ճամբար էր բացվել, որը նախատեսված էր Հայաստան եկած մտացածին փախստականների համար: Միջոցառման նպատակն էր պարզել՝ նման իրավիճակներում ինչպես են իրականացնում իրենց գործունեությունը համապատասխան գերատեսչությունները:
Ի դեպ՝ նրանց և քաղաքացիական կառույցների համար ընդհանրապես «Շանթ 2015» — ն այսօր երեկոյան կավարտվի՝ նախորդելով արդյունքների ամփոփման փուլը: Զինված ուժերի համար միջոցառումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը։
Զորավարժությունների ընթացքում արձանագրված թերությունները մանրազնին կուսումնասիրվեն: Ամփոփված արդյունքների հիման վրա կստեղծվի թերությունների վերցման պլան, որը կհաստատի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը: Դրա հիման վրա էլ կուրվագծվեն թերությունների վերացման ուղղղված միջոցառումները:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն այսօր մեկ անգամ ևս վերահաստատեց իր այն տեսակետը, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունն ընդամենը համընկել է զորավարժությունների հետ: Դրանք պլանավորված էին դեռ 2014-ի նոյեմբերին:
Առաջնագծում ստեղծված իրավիճակն, ըստ Հակոբյանի, հայկական ԶՈւ համար նորություն չէ: Իրավիճակն առաջնագծում ամբողջությամբ վերահսկվում է և իրականացվող միջոցառումների արդյունքում սահմանային լարվածությունն աստճանաբար կթուլանա: