Միջազգային

ԵՄ Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստում

Եվրամիությունը Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ղեկավարների հանդիպումից հետո: Այդ հանդիպմանը քննարկվում էին Արևելյան գործընկերության երկրների ու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Լյուքսեմբուրգն այժմ նախագահում է ԵՄ-ում: Ըստ աղբյուրի` նոր տիպի համաձայնագիրը Հայաստանն էլ ավելի քիչ կկապի ԵՄ-ի հետ, քան Ասոցացման համաձայնագիրը, որից Հայաստանը հրաժարվել էր 2 տարի առաջ:

«Մենք փնտրում ենք մի համակարգ, որի դեպքում բոլոր կամուրջները չէ, որ կփլուզվեն: Մենք հասկանում ենք, որ ասոցացման համաձայնագիրը անհնարին է, բոլորը պատրաստ են ավելի հեշտ տարբերակ գտնել, նվազ համառ ու ֆունդամենտալ: Այդ երկու երկրների՝ Հայաստանի ու Բելառուսի¸ առնչությամբ բոլորը համաձայն են: Դա կլինի մի մակարդակ ավելի ցածր ինչ-որ բան, չեմ կարող ասել` դա ինչպես է կոչվում», — մանրամասնել է լյուքսեմբուրգցի պաշտոնյան: Նա, սակայն, տեղեկացրել է, որ նոր համաձայնագրով «մաքսային արտոնություններ չեն լինելու»: Նախագիծը, ըստ պաշտոնյայի, մշակման փուլում է:

 

Back to top button