Հասարակություն

Այսօր Գյումրու օրն է

annamartikyan
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Գյումրու օր» տոնակատարության միջոցառումների մեկնարկը տրվեց հիմնանորոգված Ջիվանու փողոցի բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ` Արտաշես Բախշյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնյաներ, արվեստագետներ և քաղաքացիներ: Այս փողոցը տասնամյակներ շարունակ չի նորոգվել և միայն այս տարի այն ընդգրկվեց տեղական բյուջեով փողոցաշինության ծրագրում:

Այս տարին Գյումրիում նշանավորվեց փողոցաշինության զգալի աճով, միայն վերջին երկու շաբաթների ընթացքում իրար հետևից շահագործման հանձնվեցին հիմնանորոգված փողոցներ: Քաղաքի օրվա միջոցառումների շրջանակներում հյուրերը մասնակցեցին ցուցահանդեսի «Սթիլ» և Ասլամազյան քույրերի պատկերասրահներում, Մ.Մկրտչյանի, Ավ. Իսահակյանի և Հ. Շիրազի թանգարաններում: Տոնակատարության շրջանակներում միջոցառումները շարունակվում են:

Կարդացեք նաև
Close
Back to top button