ՀասարակությունՑեղասպանություն 100

Ցեղասպանության նահատակների սրբապատկերը կտեղափոխվի Երեւան

Սեպտեմբերի 8-ին` Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին`  Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբպատկերը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռից կտեղափոխվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար:

Սրբապատկերը օծվել է սույն թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ:

Սրբապատկերը մայր եկեղեցում կմնա մեկ ամիս:

Back to top button