Հասարակություն

Սահմանին տանկեր մոտեցնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Զորքերի մեծ տեղաշարժի, այդ թվում՝ հայկական Զինված ուժերի կողմից սահմանին տանկեր մոտեցնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր «Շանթ 2015» զորավարժությունների շրջանակում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սա զորավարժություններ են ու զորքերի մեծ տեղաշարժեր մենք չենք իրականացրել, դրանք փոքրիկ տեղաշարժեր են եղել։ Տանկեր տեղափոխելու մասին լուրիկներին խնդրում եմ չհավատալ»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ առաջիկա օրերին կցուցադրվի փոքր զորքերի տեղահանման ուսումնական օրինակներն ու գործողությունները։

Back to top button