ԿարևորՔաղաքական

Ուորլիք. Նման սրումն անընդունելի է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում տարածել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ուղղությամբ արձակված արկի բեկորի լուսանկարը։ «Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկությունների, օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրումն անընդունելի է»,- գրել է Ուորլիքը։

CODyZ8uUcAAoU4D

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի Twitter-ում հրապարակած լուսանկարը նախօրեին տարածել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: «Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչն ադրբեջանական քարոզչությունն անհաջողությամբ փորձում է հերքել: Որպես ասվածի վկայություն` ստորև ներկայացնում ենք ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից կիրառված նշված զինատեսակների լուսանկարային ապացույցները»,– ասվում էր ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Back to top button