Հասարակություն

Մովսես Հակոբյան. «Շանթ 2015» զորավարժության արդյունքում երկիրը բերված է բարձր աստիճանի մարտական պատրաստականության

Պետական բոլոր մարմիններն ու գերատեսչությունները կազմ ու պատրաստ են՝ արագ եւ հավասարակշիռ որոշումներ կայացնելու` սցենարով նախատեսված ցանկացած իրավիճակում: Գնահատականը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հակոբյանը շեշտում է, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երկիրը բերված է բարձր աստիճանի մարտական պատրաստականության:

«Զորավարժությունների նպատակն է պարզել պետության ներուժը հնարավոր պատերազմների ժամանակ: Նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում, երբ ընդգրկված են հանրապետության բոլոր գերատեսչությունները: Գնահատական դեռ վաղ է տալ, հետագայում արդյունքերը կամփոփվեն: Գերատեսչությունները համապատասխան ներմուծականներ են ստանում: Դրանց վերաբերյալ որոշումներ արդեն կայացվել են եւ զեկուցվում են զորավարժության համապատասխան ոլորտի ղեկավարին: Որոշ ներմուծականներ նաեւ գործնականում պետք է իրականացվեն: Բոլոր գերատեսչությունները ստանալու են գնահատական»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Նա շեշտեց, որ հայկական զինուժը բավական լուրջ է պատրաստվել զորավարժությանը եւ «Շանթ 2015»-ի շրջանակում զինված ուժերը ունեն 65 օրվա պահուստ՝ բոլոր տեսակի նյութական միջոցների:

Back to top button