ԿարևորՀասարակություն
Մարտական խնդիրը կատարելիս երկու զինծառայող է զոհվել


Այսօր ժամը 17:00- ի սահմաններում, հակառակորդիկողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: