Հայաստանի տարածքում ազդարարման նոր համակարգ է տեղադրվում


Այսօր առավոտյան Ադրբեջանի Շեքիի շրջանում տեղի ունեցած երկրաշարժը Երևանում զգացվել է չորս բալ ուժգնությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Նա այսօր խոսել է կայացած կառույցի ձեռքբերումներից, տեղեկացրել, որ մի քանի օր անց Հայաստանը կդառնա ԻՆՍԱՐԱԳԻ՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվալան խմբի 33-րդ անդամը: Այն, ի դեպ, ստեղծվել է Սպիտակի երկրաշարժից հետո: Մեկ ամսից Բալահովիտում էլ կբացվի հայ-ռուսական փրկարարական մարդասիրական արձագանքման կենտրոնը:
Ցածր աշխատավարձ, մարդկային կարևոր հատկանշներ ունեցող անձնակազմ ու արդեն կայացած կառույց: Այսօր՝ ԱԻ աշխատաողների օրն է: Արտակարգ իրավիճակների գերատեսչության հիմքերը դրվեցին 1988թ Սպիտաի երկրաշարժից հետո, այսօր արդեն 24 տարիների հեռվից ոլորտի պատասխանատուները հպարտությամբ են փաստում, որ կառույցն իսկապես կայացել է:
Մեկ տարվա ընթացքում 911 փրկարար ծառայության հեռախոսահամարը հասանելի է դարձել հանրապետության ողջ տարածքում: Չորս տարվա տքնաջան աշխատանքից ու բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո Հայաստանը կդառնա ԻՆՍԱՐԱԳԻ՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվալան խմբի 33-րդ անդամը: Այն, ի դեպ, ստեղծվել է Սպիտակի երկրաշարժից հետո:
Մեկ ամսից Բալահովիտում կբացվի հայ-ռուսական փրկարարական մարդասիրական արձագանքման կենտրոնը: ԱԻՆ-ում կարևորում են նաև բնակիչների իրազեկվածության աստիճանը: Մեկ ամիս առաջ ամերիկացի գործընկերների աջակցությամբ ՏԿԱԻն իրականացրել է խաղ վարժանք ՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության իրազեկման կազմակերպումը» թեմայով:
«Պատերազմական իրավիճակում խոշոր զորատեսակ է տեղեկատվությունը, ուստի և այն ավելի կանոնակարգված պետք է լինի»,- ասում է ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն տեղակալ, փրկարար ծառայության գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը։ Նման դեպքերում գուցե և որոշ սահմանափակումներ լինեն, ուստի լրագրողները պետք է մեծ պատասխաանատվությամբ մոտենան նման հարցերին։
Հատկապես այս օրերին Նիկոլայ Գրիգորյանը զգոնության կոչ է անում լրատվամիջոցներին՝ հորդորելով ավելորդ ամբիցիաներ չդրսևորել , «Պապից ավելի կաթոլիկ չլինել» ու հասկանալ, որ հեռախոսակապի ու հատկապես գյուղապետերի միոջցով ստացած ցանկացած ինֆորմացիա հասանելի է նաև հակառակորդին: Ուստի նման դեպքերում է, որ կարեւոր դեր է ստանձնում միջգերատեսչական լրատվական կենտրոնը:
Հավելեմ նաև, որ հանրապետության տարածքում ազդարարման նոր համակարգ է տեղադրվում,որը բնակչությանը արտակարգ իրավիճակներում համապարփակ տեղեկատվություն կտրամադրի։