Հասարակություն

Հակառակորդի կրակից Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող եւ խաղաղ բնակիչ է վիրավորվել

Razm.info-ի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրկին կրակ է բացել տարբեր տրամաչափի հրազենից։ Հակառակորդի կրակից վիրավորվել է հայկական կողմի քաղաքացիական 1 անձ և պայմանագրային 1 զինծառայող։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ վիրավորված քաղաքացիականը Ներքին Կարմիրաղբյուրից է։ Նրան արդեն հասցրել են հիվանդանոց՝ հակառակ որոշ լրատվամիջոցների հայտնած այն տեղեկությանը, թե հակառակորդի կրակի պատճառով հնարավոր չէ հիվանդանոց հասցնել վիրավորին։
Հովհաննիսյանը հայտնեց, որ իրականությանը չեն համապատասխանում նաև այն լուրերը, թե հայկական կողմը տանկային ուժեր է առաջ քաշում դեպի սահման։ «Զորքերի որևէ տեղաշարժ չի իրականացվում», — ընդգծեց մամուլի քարտուղարը։
Back to top button