Տնտեսական

Ինչո՞ւ է սահմանափակվել նորվեգական ձկան ներկրումը ԵՏՄ. «առեւտրային պատերազմ չկա»

Ապրիլի 24- ից ԵՏՄ անդամ երկրներում սահմանափակվել է նորգավական 14 ընկերություններից ձկան ներկրումը։ Ռոսսելխոզնադզորը/Ռուսգյուղհսկողությունը դա բացատրել է այդ ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելուց հրաժարվելու հանգամանքով։

«Նորվեգիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրական պատերազմ չկա եւ չի կարող լինել», այսօր հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Վլասովը։

Գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է, որ նորվեգական 14 ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակումները «ոչ մի կերպ չեն կարող առեւտրային պատերազմի էպիզոդ լինել, այլ նորմալ գործնական աշխատանք են՝ սահմանված ԵՏՄ օրենսդրությամբ»։

Back to top button