Քաղաքական
Բոլոր ոլորտների զարգացման հիմքը մայր օրենքով պետք է դրվի, կարծում են գիտնականները


Ի՞նչ փոփոխություններ է պատրաստում Հայաստանի բարեփոխված սահմանադրությունը երկրի տնտեսական հետագայի համար, արդյո՞ք այն տալիս է ազատ մրցակցային հարաբերությունների երաշխիք: «Ոչ, չի տալիս», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն ու մանրամասնել` մեր երկրի իշխանություններն արդեն կորցրել են ժողովրդի վստահությունը, ու սահմանադրական բարեփոխումներն այն չեն վերադարձնի:
«Նոյյան տապան» հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» վարչության անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Բարսեղյանն էլ շեշտել է` բոլոր ոլորտների զարգացման հիմքը մայր օրենքով պետք է դրվի։